ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին։
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել` ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովին, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության խորհրդական Արման Իսրայելյանին, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Արա Մարգարյանին և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Տիգրան Սամվելյանին։